00:00:00

Ուր կորեց Ռոբերտ Քոչարյանի նկարն ու ինչու Փաշինյանն այն այլևս իր հետ ման չի տալիս

10:11, 08 հունիս 2021 Մամուլ

Դեռ մինչև պաշտոնական քարոզարշավի մեկնարկը Նիկոլ Փաշինյանը սկսել էր հանդիպել քաղաքացիների հետ: Նա իր հանդիպումների շարքը սկսել էր Երևանի տարբեր վարչական շրջաններում, ապա այցելել մարզեր: Արարատ կատարած այցի ժամանակ Փաշինյանը բոլորին զարմացրեց իր քայլով՝ մի քանի տեղ ցույց տալով իր հետ պտտեցնող Ռոբերտ Քոչարյանի նկարը: Խոսքը վերաբերում է այն նկարին, որում երևում է, թե ինչպես է երկրորդ նախագահն առյուծ որսացել:
Ավելի ուշ Քոչարյանը պարզաբանումներ ներկայացրեց նկարի մասին, թե որտեղ ու ինչ պայմաններում է եղել պատմությունը, նա նաև հեգնական տոնով նշեց, որ Փաշինյանն իր նկարն իկոնայի նման ման է տալիս:
Քոչարյանը միակը չէր, որ հեգնական տոնով արձագանքեց Փաշինյանի այս անհասկանալի քայլին: Նմանատիպ քննարկումներ կային նաև սոցկայքում:
Հավանաբար հենց դա է պատճառը, որ Քոչարյանի սույն նկարն Արարատի մարզից այդպես էլ դուրս չեկավ: Թե ինչ ճակատագրի այն արժանացավ, գիտի թերևս միայն Փաշինյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր