00:00:00

Նիկոլ Փաշինյանն Արմավիրում քայլերթ է անցկացնում մեծ թվով անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ

22:04, 07 հունիս 2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Արմավիրի մարզում նախընտրական քարոզարշավից հետո քայլերթ է անցկացնում Արմավիր քաղաքում։ Փաշինյանին ուղեկցում է նաեւ իր տիկինը՝ Աննա Հակոբյանը, ինչպես նաեւ մեծ թվով անվտանգության աշխատակիցներ։ Նշենք, որ Արմավիր քաղաքը Նիկոլ Փաշինյանի այսօրվա վերջին կանգառն է։ Նա այսօր քարոզարշավ է անցկացրել Փարաքար համայնքում։ Փարաքարում քաղաքացիներից մեկին՝ «Նիկոլ, դավաճա՛ն» բացականչելու համար Փաշինյանին ուղեկցողները հետապնդել եւ ծեծի էին ենթարկել։ Փաշինյանն այնուհետեւ շարժվել է Էջմիածին քաղաք։ Նա իր ելույթում կրկին անդրադարձել է բանակի, Արցախի հարցի եւ նախկինների վերաբերյալ թեմաներին։ Նա քարոզարշավ է իրականացրել նաեւ Գայ, Գեղակերտ, Մրգաշատ, Փշատավան, Արմավիր,  Քարակերտ, Ակնալիճ համայնքներում եւ Մեծամոր քաղաքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր