«Սակայն այսօր ցանկացած քաղաքական ուժի խնդիրը պետք է լինի իր ուղերձները մեր հանրությանը ներկայացնելը և նրան ընտրության հնարավորություն տալը, որովհետև այսօր որեւէ մեկը պետք է անտարբեր չլինի և իր քվեով պետք է նպաստի այն Հայաստանի ստեղծմանը, որը մենք այսօր ուզում ենք ունենալ, որովհետև վտանգված է այլևս նաև Հայաստանի սահմանների անվտանգությունը և Հայաստանի ճակատագիրն ընդհանրապես։
Խորհրդարանական այս ընտրություններին Բարգավաճ Հայաստանը մասնակցում է «անվտանգ հայրենիք, հզոր պետություն» կարգախոսով։ Այն պատահական չէ ընտրված, որովհետև այսօր մեր պետության բացարձակ առաջնահերթությունը իհարկե անվտանգությունն է, դրանից հետո նոր տնտեսության զարգացումը և հզոր պետության ստեղծումը»,-ասաց Տոնոյանը:
Նա հավելեց, որ այս քարոզարշավին Բարգավաճ Հայաստան կուսակցությունը՝ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ ունենալու է շատ ակտիվ մասնակցություն. «Գագիկ Ծառուկյանը անձամբ հանրապետության բոլոր 10-ը մարզերում ունենալու է հանդիպումներ մարզկենտրոններում և քաղաքներում, անձամբ է ներկայացնելու կուսակցության ծրագիրը, նախընտրական այն պլատֆորմը, որով մենք մասնակցում ենք այս ընտրություններին, սակայն սրանից զատ նաև պատգամավորներից, կուսակիցներից, նախընտրական ցուցակում ընդգրկված մեր գործընկերներից բաղկացած տրբեր քարոզչական խմբեր քարոզարշավի ամբողջ ընթացքում այցելելու են հանրապետության մարզեր, նաև փոքր համայնքներ և ներկայացնելու են մեր քաղաքական տեսլականը»:
Նա կոչ արեց բոլոր քաղաքական ուժերին զերծ մնալ ատելության, թշնամանքի խոսքի տարածումից այս քարոզարշավի ընթացքում, որովհետև դա որեւէ դեպքում որևէ լավ բանի չի հանգեցնելու։«ԲՀԿ նախընտրական ծրագիրն ունի իրատեսական հիմքեր, հաշվի են առնվել բոլոր առաջնահերթությունները, որոնք այսօր ծառացած ե մեր երկրի առջև, Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ մշակվել են 30 կետեր, որոնք բնականաբար ամմբողջությամբ չեն ներկայացնում խնդիրների լուծման մեխանիզմների սպեկտրը, բայց սրանք առաջնահերթ քայլերն են, որոնք անհրաժեշտ է իրականացնել»,-ասաց Իվետա Տոնոյանը:
https://www.youtube.com/watch?v=K4aPW7q-g9k&t=2s