00:00:00

«Ի՞նչ գաղտնիք է թաքնված Տիգրանաշենի ճանապարհի մեջ». Ն. Հոխիկյանի բացահայտումը

22:29, 07 հունիս 2021 Հասարակություն

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2019 թվականին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հիմնանորոգել է Երասխից Գորիս և մինչև հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի մեծ մասը։ Ինձ օրերս տեղեկացրին, որ այդ ճանապարհի վրա գտնվող երբեմնի ԽՍՀՄ քարտեզներով Ադրբեջանի անկլավ համարվող Տիգրանաշենի (Քյարքի) հատվածն ամբողջությամբ շրջանցվել է, ապա կրկին իրականացվել հիմնանորոգման աշխատանք։
Որպեսզի տեղում համոզվեմ, թե ինչ է եղել, ինքս մեկնեցի Տիգրանաշեն և GPS քարտեզներով տեղորոշում և տեսանկարահանում իրականացրի։Որևէ տրամաբանության և զուգադիպության մեջ չի տեղավորվում այս իրողությունը։ Ինչո՞ւ է ՀՀ կառավարությունը 2019թ․ հուլիսին որոշել որևէ կերպ ճանապարհաշինական աշխատանք չանել Տիգրանաշենի 3կմ երկարությամբ հատվածում։ Շրջանցել են, ապա կրկին շարունակել հիմնանորոգումը։ Մանրամասները դիտեք տեսանյութում, իսկ ես սպասում եմ համապատասխան մարմիններին արձագանքին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր