00:00:00

Պաշտոնապես հաստատված զոհերի թիվը 3700-ին մոտ է, կարող է հասնել մինչեւ 4000-ի. Նիկոլ Փաշինյան

22:19, 07 հունիս 2021 Հասարակություն

Զոհվածների պաշտոնապես հաստատված էս պահի թիվը 3700-ին մոտ թիվ է, որը մենք ենթադրում ենք, որ կարող է հասնել մինչեւ 4 հազարի: Այս մասին, այսօր՝ հունիսի 7-ին, Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղում քարոզարշավի ժամանակ նշեց վարչապետի պաշտոնակատար, ՔԿ-ի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: «Որեւէ մեկը կարո՞ղ է  բացատրել, թե ինչու են շահարկում, ասում՝ 5 հազար, 7 հազար, էդ իրենց ցանկությո՞ւնն է: Զոհի թիվ ավելացնելը ո՞րն է: Նրանք դարձել են Ադրբեջանի իշխանության փաստաբանը: Փաստորեն Ադրբեջանի իշխանությունը կարող է ասել՝ դե իրենք են ասում, իրենք են կոտորել, իրենք են պատերազմ սկսել, պատերազմական հանցագործություններ անել: Այդ մարդիկ դարձել են Ադրբեջանի փաստաբանը, ուզում են ասել, որ Ադրբեջանի իշխանությունը մեր զինվորներին չի կատարել, մենք ենք կոտորել մեր զինվորներին: Մինչդեռ մենք փորձել ենք իրենց թողած խայտառակ բանակցային ժառանգությունից պաշտպանել մեր հայրենիքը: Բայց նրանք պատերազմի ժամանակ զանգում էին գեներալներին, ասում էին՝ ինչի՞ եք կռվում, եկեք Երեւանում կռվեք: Նրանք շարունակում են պատերազմը տեղափոխել ՀՀ տարածք, նրանք ուզում են Հայաստանը վերածել քաղաքացիական պատերազմի թատերաբեմի, բայց մենք դա թույլ չպետք է տանք»,-ասաց Փաշինյանը՝ կոչ անելով քվեարկել հանուն կայունության:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր