00:00:00

Վրաստանը և Հայաստանը վերականգնում են երկաթուղային հաղորդակցությունը. հայտնի է` երբ առաջին գնացքը Երևանից Թբիլիսի կմեկնի

19:57, 07 հունիս 2021 Հասարակություն

Վրաստանը և Հայաստանը վերականգնում են երկաթուղային հաղորդակցությունը, որն ընդհատվել էր կորոնավիրուսային համավարակի պատճառով: Առաջին գնացքը Երևանից Բաթումի կմեկնի հունիսի 15-ին: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատիա Տուռնավան, գրում է ՏԱՍՍ-ը: «Ես ուզում եմ ասել, որ Հայաստանի և Վրաստանի միջև երկաթուղային հաղորդակցությունը վերականգնվել է: Արդեն հունիսի 15-ին առաջին գնացքը Երևանից կմեկնի Թբիլիսիով Բաթումի: Սա նշանակում է, որ մեր դաշնակից, հարևան պետությունից զբոսաշրջիկներ կգան Վրաստան, մեր սևծովյան հանգստավայրեր, մեր մայրաքաղաք և այլ զբոսաշրջային ուղղություններ», - ասել է Տուռնավան: Գործակալության հետ զրույցում վրացական երկաթուղիներից հայտնել են, որ Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը ևս կգործարկվի հունիսի 15-ից: Հիշեցնենք՝ Հայաստանի և Վրաստանի միջև ուղևորատար գնացքները չեն երթևեկում 2020 թվականի մարտից: Նշենք՝ ներկայում Վրաստանի իշխանությունները բանակցություններ են վարում Ադրբեջանի հետ Թբիլիսի-Բաքու-Թբիլիսի երթուղով գնացքների երթևեկությունը վերսկսելու շուրջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր