00:00:00

Վանեցյանն ու Քոչարյանը ընտրություններում կարող են հաղթել Փաշինյանին. Սոցհարցման արդյունքներ

19:04, 07 հունիս 2021 Հասարակություն

Սոցհարցման արդյունքներով ընդդիմությունը ռեալ շանսեր ունի իշխանության գալու։ «Ինտեր ակցիա» ընկերությունը հայաստանյանյան գործընկերների հետ Հայաստանում իրականացրած հետազոտության արդյունքներով՝ ՀՀ ընտրողների 21, 8% -ն առաջիկա ընտրություններում պատրաստվում է քվեարկել Նիկոլ Փաշինյանի՝ «Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության» օգտին, 17,8 տոկոսը՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան», իսկ 9,5 տոկոսը՝ Արթուր Վանեցյանի ղեկավարած «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին Հարցվածների 5,1%-ը հայտնել են, որ քվեարկելու են Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, 4,1%-ը՝ Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցության օգտին։ Հարցվածների՝ 1,7% -ը իրենց քվեն պատրաստվում են տալ «Սասնա Ծռեր» կուսակցությանը, Լևոն Տեր-Պետրոսյանի «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցություն օգտին պատրաստ են քվեարկել հարցվածների 1,2%: Մնացած կուսակցությունները հավաքել են մեկ տոկոսից պակաս: Դեռ չեն կողմնորոշվել հարցվածների ՝ 23,8%-ը: Ըստ հարցման արդյունքների՝ արտահերթ ընտրություններում Փաշինյանը կարող է պարտվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր