00:00:00

Ես ինձ դասալիք կհամարեի, եթե չընդգրկվեի քաղաքական պայքարի մեջ. Ռոբերտ Քոչարյան

17:44, 07 հունիս 2021 Հասարակություն

Այսպիսի բեւեռացված հասարակություն, այսպիսի անորոշություն սպասելիքների մեջ չեմ հիշում։ Այս մասին հայտարարեց Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը Մեղրիում հանդիպման ժամանակ։ Նրա խոսքով՝ վերջին 2 շաբաթում դաշինքի ներկայացուցիչները շատ հանդիպումներ են ունեցել բնակչության հետ։ «Գլխավոր հարցը, որ տալիս են՝ ի՞նչ է լինելու, ո՞ւր ենք գնում՞,- նշել է Քոչարյանը։ Նա փաստեց բնակչության հսկայական արտահոսքը։ «Սա փախուստ է երկրից։ Պետք է ամեն ինչ անել, որպեսզի ոչ միայն կանգնեցնենք իրավիճակը, այլեւ հետ բերենք։ Նման փորձ կա։ Իմ նախագահության վերջին 3 տարիները միակ շրջանն էին անկախության ձեռքբերումից հետո՝ կար միգրացիայի դրական սալդո։ Գործազրկությունը շատ ցածր մակարդակի էր ու այլ որակի։ 10 Տարվա ընթացքում գրանցվել էր տնտեսության երկնիշ աճ։ 5 տարվա ընթացքում՝ ամեն տարի 30-40 հազար աշխատատեղ։ Մենք կարող ենք սա կրկնել։ Բայց դրա համար ձեր վստահության եւ ձեր ձայների կարիքն ունենք։ Սա կարիերայի հարց չէ, այլ պատասխանատվության խոր զգացում։ Եթե չմտնեի այս պայքարի մեջ, ես ինձ դասալիք կհամարեի։ Անգամ չեմ ուզում խոսել այս իշխանությունների մասին։ Մարդիկ չհասկացան, որ երկիր են ղեկավարում։ Նրանց թվում է, թե դա սամոկատ է։ Չեմ ասում հեծանիվ, այնտեղ արվեստ է պետք։ Պրիմիտիվիզմը մեզ հասցրեց այս վիճակին»,- նշեց Քոչարյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր