00:00:00

«Պարոն Փաշինյան, է, կներե՛ք, պարոն Քոչարյան…». Ագարակում քաղաքացին Փաշինյանի ազգանունով դիմեց Քոչարյանին

13:03, 07 հունիս 2021

Այսօր Ագարակում «Հայաստան» կուսակցությունների դաշինքի նախընտրական քարոզարշավի շրջանակներում բնակչության հետ հանդիպման ժամանակ զվարճալի միջադեպ գրանցվեց։ Բնակիչներից մեկը Քոչարյանին հարց տալիս նրան «պարոն Փաշինյան»-ով դիմեց: «Պարոն Փաշինյան, …է՜, կներեք, պարոն Քոչարյան», -հարցը ձևակերպելուց առաջ ասաց քաղաքացին, և դահլիճում ներկաները սկսեցին ծիծաղել: Քոչարյանը, սակայն, անարձագանք չթողեց քաղաքացու վրիպումը. «Վայ, վայ, վայ էս ի՞նչ արեցիք»: «Կներեք, վիրավորեցի, կներեք», -ասաց քաղաքացին: Քոչարյանը, սակայն, հանդուրժող էր ու ժպտալով նկատեց. «Ոչինչ, ոչինչ պատահում է»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր