Նիկոլից կրկին պատերազմի հոտ է փչում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը:
Հետպատերազմական իրավիճակում, կապիտուլյանտը վեց ամիս ժամանակ խնդրեց՝ իրավիճակը շտկելու համար, սակայն իրականում Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությունն ավելի ծանրացրեց։ Դա թուրքական հերթական խաբուսիկ քայլն էր, Հայաստանն ամբողջությամբ անկարող և անպաշտպան դարձնելու համար։
Կապիտուլյանտի վարչապետությամբ, վերջին վեց ամիսներին թուրքերը ամրապնդվել են Հայաստանում, վերահսկում են հայկական բանակի և քաղաքացիների ամբողջ շարժը, չեզոքացրել են արտաքին քաղաքականությունն ու դիվանագիտությունը։ Փաստացի ԱԳՆ գոյություն չունի, բանակը ճնշվում է, ոստիկանությունը զբաղված է նիկոլիզմով և ցուցարար բերման ենթարկելով։ Տնտեսություն չկա, իսկ Հայաստանի ռազմական կարողություններն էապես նվազել են։
Սյունիքը, Վայոց Ձորը և Գեղարքունիքն օկուպացնելու ծրագիրն այսօր թուրք-ադրբեջանական հաջորդ թիրախն է դարձել։ Միակ խոչընդոտը՝ ռուսների ռազմական ներկայությունն է։
Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքական կուլուարներում քննարկման հիմնական հարցն այսօր այն է, որ եթե Նիկոլը չընտրվեց, իրենք կկորցնեն պայմանավորված նոր պատերազմով Թուրքիան Ադրբեջանին կապելու և թուրքական աշխարհը միավորելու վերջին շանսը։ Իսկ մինչև ընտրությունները՝ չեն կարող դա իրականացնել՝ հաշվի առնելով ազգային ընդդիմության աճող հեղինակությունը և ազդեցիկ դերակատարությունը Հայաստանում։
Հետևաբար, Թուրքիան և Ադրբեջանը, քարոզչական տեխնոլոգիաներով, սորոսական կայքերով, սոցցանցերում ունեցած ազդեցությամբ, ամեն ինչ անելու են, որպեսզի Հայաստանում ազգային ընդդիմադիր ուժերը չգան իշխանության։ Նրանց իշխանության գալու պարագայում գրեթե բացառվում է, որ Հայաստանը առիթ տա թուրք-ադրբեջանական տանդեմին՝ իր արյունոտ ծրագրերն իրականացնելու համար։ Իսկ Նիկոլն արդեն փորձարկված է, և հաջորդ պատերազմի համար՝ թուրքերի միակ նախընտրելի վարչապետը։
Կապիտուլյանտ Նիկոլի առջև թուրքերը, ամեն կերպ վերընտրվելու խնդիր են դրել։ Նիկոլի վերջին հիստերիկ ելույթներից, անհավասարակշիռ քայլերից, քաղաքական շոուներից, նախկին-ներկա բաժանումներից դա երևում է։
Չկա Նիկոլ, չի լինի նաև նոր պատերազմ»։