00:00:00

Հայտնի է Բաքվում 14 հայ ռազմագերիների դատավարության օրը

12:28, 07 հունիս 2021

Ադրբեջանում նշանակվել է 14 հայ ռազմագերիների դատավարության օրը։ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում 14 հայ ռազմագերիների նկատմամբ քրեական գործի նախապատրաստական նիստը տեղի կունենա հունիսի 16-ին, ժամը 10։00-ին։ Այս մասին հայտնում է sputniknews.az-ը։
Աղբյուրի հաղորդմամբ Ավագյան Հրաչի Արզումանի, Գեղամ Սամվելի Սերոբյանի և այլ անձանց նկատմամբ հարուցված քրեական գործը գտնվում է Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի դատավոր Աֆղան Գաջիևի վարույթում: Նրանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել «Ադրբեջանի տարածքում ահաբեկչություն, դիվերսիա և այլ հանցագործություններ» իրականացնելու համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր