00:00:00

Արցախն ու արցախցին պետք է իմանան, մենք իրենց երբեք մենակ չենք թողնելու․ Տիգրան Աբրահամյան

10:19, 06 հունիս 2021

«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Գիտեմ, շատերիս համար անչափ դժվար է դարձել Արցախ գնալը։ Հատկապես Տեղ գյուղից Արցախ մուտք գործելիս Աղավնոյով, Բերձորով, Բերդաձորով, Լիսագորով, Շուշիով Ստեփանակերտ երթևեկելիս հայրենիքը սիրող մարդը հոգեբանական ծանր ապրումներից, ճնշումներից դաժան փորձությունների է ենթարկվում։
Դեռ չեմ խոսում Արցախի տարբեր հատվածներում ապրող մեր հայրենակիցների հոգեվիճակի, ապրումների մասին։ Պատերազմից հետո արդեն 6-րդ այցս էր Արցախ, սակայն զգացողություններս գրեթե նույնն էին, սակայն յուրաքանչյուր հայ, այս օրհասական շրջափուլում պետք է ունենա ներքին պարտավորվածություն՝ մշտապես այցելել այնպես, ինչպես նախկինում և մեր հայրենիքի արցախյան հատվածում ապրող մարդկանց կողքին լինել։ Աջակցել, սատարել ինչով կարող է կամ ուղղակի բարեկամություն և ընկերություն անել։ Պատկերացրեք այն արցախցու հոգեվիճակը, ով արթնանում, աշխատանքի գնում-գալիս և պարկում է քնելու նույն պատկերը աչքի առաջ ունենալով՝ թշնամին քթների տակ ունենալով։ Արցախն ու արցախցին պետք է իմանան, մենք իրենց երբեք մենակ չենք թողնելու»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր