00:00:00

Ադրբեջանն ամրանալու է Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի հարակից հատվածներում, ինչը դժվարացնելու է հնարավոր բանակցությունները․ Տիգրան Աբրահամյան

23:57, 05 հունիս 2021

Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյան ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․ «Առաջնագծի Սոթք-Խոզնավար հատվածում անվտանգության միջոցառումներ իրականացնելու, հարակից բնակավայրերի և նրանց բնակիչների նվազագույն պաշտպանությունն իրականացնելու փոխարեն իշխանությունը զբաղված է ամեն ինչով, բացի իր բուն պարտականություններից։ Իսկ թշնամին սահմանագծին շարունակում է ամրանալ, ապահովել առաջնագծի ենթակառուցվածքը, իսկ Հայաստանի իշխանության միակ հավաստիացումն այն է, որ այդ ամենը Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված հատվածներում է՝ Քարվաճառի և Քաշաթաղի կողմից։ Այսօր Բերձորի հատվածում ադրբեջանական շարասյուններն աչքներիս առաջ բարձրանում էին Քաշաթաղի հյուսիսային հատվածներ, ենթադրելի է Սյունիքի հատվածի հետ հարակից ուղղությամբ։ Հիմնականում կենցաղի ապահովման միջոցներ էին։ Հասկանալի է, որ Ադրբեջանը սեզոնային առանձնահատկություններն օգտագործելով ամրանալու է Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի հարակից հատվածներում, ինչը ծայրահեղ դժվարացնելու է Ադրբեջանի հետ հնարավոր բանակցությունները և նրանց զորքերի՝ ելման կետեր վերադարձը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր