00:00:00

Եթե այս կիրակի կայանային խորհրդարանական ընտրություններ, 22,4 %-ը կքվեարկեր ՔՊ-ի, 20,6 %-ը՝ «Հայաստան» դաշինքի օգտին

22:25, 05 հունիս 2021

«GALLUP International Association» կազմակերպությունն այսօր  ներկայացրել է մայիսի 31-ից հունիսի 5-ին անցկացված հարցումների արդյունքներով քաղաքական կուսակցությունների և դաշինքների ընթացիկ վարկանիշները, արտահերթ ընտրությունների, սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ հասարակության կարծիքը: «Եթե այս կիրակի կայանային արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեիք» հարցին հարցվածների 22,4 տոկոսը պատասխանել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, 20,6 տոկոսը՝ «Հայաստան» դաշինքի, 4,2 տոկոսը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, 3,9 տոկոսը՝ «Պատիվ ունեմ» դաշինքի, 2,9 տոկոսը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության, 2,1 տոկոսը՝ «Հանրապետություն» կուսակցության օգտին և այլն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր