SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննական և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մայիսի 29-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:Այդ օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 28-ամյա Գևորգ Պետրոսյանը КамАЗ մակնիշի ռուսական համարանիշներով բեռնատարով Նազարբեկյան թաղամասի 48 հասցեի դիմացի հատվածում շինարարական աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: