00:00:00

Իրանի հարավում երկրաշարժ է գրանցվել

19:49, 29 մայիս 2021 Հասարակություն

Իրանի հարավում շաբաթ օրը 4,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Բուշեր քաղաքից մոտ 61 կմ հյուսիս-արեւմուտք, որտեղ բնակվում է շուրջ 165 հազար մարդ: Օջախը եղել է 2 կմ խորության վրա: Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր