00:00:00

Հայաստանը պիտի դիմի ՄԱԿ֊ի Անվտանգության խորհուրդ՝ ասելով, որ ենթարկվել է հարձակման․ Տարոն Սիմոնյան

16:59, 27 մայիս 2021 Հասարակություն

Հայաստանի նախաձեռնած, ՀԱՊԿ պայմանագրի 2֊րդ հոդվածով սկսված խորհրդակցությունները հիմք չեն ՀԱՊԿ անդամ չհանդիսացող պետության՝ Ադրբեջանի նկատմամբ ազդեցության լծակ լինելու համար։ Այս մասին գրառում է կատարել «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։ «Եթե դրանց արդյունքում ընդամենը ցանկանում եք, որ ՀԱՊԿ֊ն հայտարարի Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ագրեսիայի, ուժի կիրառման և տարածքային ամբողջականության խախտման փաստը, նախ և առաջՀայաստանն՝ ինքը պիտի դա անի։ Իսկ դա անելու ընթացակարգը գաղտնիք չէ, սահմանված է միջազգային իրավունքով։ Դա միայն հայտարարելը չէ, այլ հայտարարելն է ՀԱՏՈՒԿ ընթացակարգով։ Հայաստանն ընդամենը պիտի դիմի ՄԱԿ֊ի Անվտանգության խորհուրդ՝ ասելով, որ ինքը ենթարկվել է հարձակման, իր նկատմամբ ուժ է կիրառվել, իր տարածքային ամբողջականությունը խախտվել է ... Դրանից հետո ՀԱՊԿ֊ն՝ որպես ՄԱԿ֊ում գրանցված տարածաշրջանային անվտանգային համակարգ,  կկարողանա ավելի «անկաշկանդ» լինել այն հարցում, ինչն իրենից ակնկալում ենք ...»,-գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր