00:00:00

Մարդիկ գերեվարվել են այն հատվածներից, որոնք մերն են. Թագուհի Թովմասյան

15:11, 27 մայիս 2021 Հասարակություն

Մարդիկ գերեվարվել են այն հատվածներից, որոնք մերն են։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ «Պետական սահման, որպես այդպիսին, չկա։ Ինչքան էլ փորձենք ասել մեր պետական սահման և այլն, իներցիայի ուժով ենք ասում։ Հիմա իներցիայի ուժով այդ սահմանները մերն են, մեր տարածքում են։ Ստացվում է՝ մեզ մեր տարածքից գերեվարել են։ Սա շատ վտանգավոր է և չգիտեմ նպատակն ու հետևանքներն ինչ են լինելու»,-ասաց պատգամավորը, որն ակնկալում է՝ ՊՆ-ն պետք է մանրամասն պարզաբանումներ ներկայացնի, թե ինչ հանգամանքներում են գերեվարվել և ինչ հանգամանքներում է, որ նմանատիպ իրավիճակներում մենք համարժեք գործողություններ չենք իրականացնում։ Թագուհի Թովմասյանը նկատեց՝ փաստորեն մենք գերի չենք վերցնում, իսկ նրանք գերի են վերցնում ու հայտարարում, որ դիվերսնատ են. «Քիչ առաջ անկախ պատգամավորների հետ քննարկում էինք, որ ԱԺ արտահերթ նիստ հրավիրենք, պաշտպանության նախարարին ու ԳՇ պետին հրավիրենք, որ գան ու ի վերջո պատասխան տան այս հարցերի վերաբերյալ։ Զինված ուժերը պատասխանատուն են մեր սահմանների անձեռնմխելիության և պարտավոր են պաշտպանել մեր սահմանները։ Հիմա ի՞նչ խոչընդոտներ կան, ի՞նչ փակ, գաղտնի կամ անելանելի իրավիճակներ կան»,-նշեց Թագուհի Թովմասյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր