00:00:00

Գերեվարվել են Կութի հատվածից, իրավիճակը հիմա էլ է շատ լարված. Գեղամասարի համայնքապետ

14:40, 27 մայիս 2021 Հասարակություն

Պաշտպանության նախարարությունը քիչ առաջ տեղեկություն տարածեց, որ մայիսի 27-ի վաղ առավոտյան, Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։ Գեղամասարի համայնքապետ Հակոբ Ավետյանն ArmDaily.am-ի հետ զրույցում հայտնեց, որ այս պահին էլ սահմանին իրավիճակը լարված է։ «Գերեվարվել են Կութի հատվածից, շատ բան չեմ կարող ասել, ու տեղեկատվության ցանկացած արտահոսք կարող է վնասել։ Իրավիճակը լարված է, կրակոցներ են հնչել։ Հիմա մերոնք ամեն ինչ անում են, որ տղաներին հետ բերեն, այս պահին բանակցություններ են ընթանում»։ Նա նաև տեղեկացրեց, որ չնայած կրակոցներին՝ վիրավորներ և զոհեր չունենք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր