Իրավաբան Կարոլինա Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․
Հենց այսպես էլ «ապրում ենք»...
Ուսապարկերի քարոզչամեքենան քանի օր է այն թեզն է շրջանառում, որ ադրբեջանին պետք է տարածքներ տան։
Տմարդը, որը գրավել է ՀՀ վարչապետի աթոռը՝ իրեն հռչակելով վարչապետի պաշտոնակատար, պնդում է, որ փաստաթուղթը, որը ստորագրելու է Ադրբեջանի հետ, բխում է հայկական շահից։ Բայց չգիտես ինչու, այդ «հայանպաստ» փաստաթղթին անհամբեր սպասում է Ալիևը։ Ամենայն հավանականությամբ՝ կապիտուլիացիայի փաստաթղթի նման «հայանպաստ» փաստաթուղթ կստորագրի՝ գաղտնի հավելավածներով և մասերով, որը 7 կողպեքի տակ է պահվում ՀՀ քաղաքացուց։ Դե իր ոճի համաձայն՝ վերջում փաստի առաջ կկանգնեցնի:
Վարչապետի աթոռին սոսնձվածը ոչ մի կերպ չի ուզում ընդունել, որ ինքն իրավունք չունի որևէ փաստաթուղթ ստորագրելու և շարունակում է իր ազգադավ քաղաքականությունը։
Սահմանադրության 205-րդ հոդվածի համաձայն՝ վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ՏԱՐԱԾՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐԸ ԼՈՒԾՎՈՒՄ ԵՆ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ:
Հանրաքվե անցկացնելու վերաբերյալ որոշումը Կառավարության առաջարկությամբ ընդունում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Սահմանադրության 168-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև ՀԱՆՐԱՔՎԵԻ ԴՐՎՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը:
Սահմանադրության 169-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարան դիմում է Ազգային ժողովը` Սահմանադրության փոփոխությանը, վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցությանը կամ ՏԱՐԱԾՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐՈՎ:
«Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 15-րդ հովածի համաձայն՝ մինչև վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության կամ Հայաստանի Հանրապետության ՏԱՐԱԾՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ վերաբերող հարցով հանրաքվե անցկացնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացնելը Կառավարությունը, Սահմանադրության 169-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, ԴԻՄՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ՝ դրանում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը Սահմանադրությանը որոշելու նպատակով:
Վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության կամ Հայաստանի Հանրապետության ՏԱՐԱԾՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ վերաբերյալ միջազգային պայմանագիրը վավերացվում է վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցությանը կամ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերով օրենքով սահմանված կարգով անցկացվող ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԻՋՈՑՈՎ։
Ավելին, նույն Սահմանադրությամբ ամրագրված է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻՆՔ ԻՐԱՎԱՍՈՒ ԵՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԻԱՅՆ ԱՅՆՊԻՍԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՑ ՀԱՄԱՐ ԼԻԱԶՈՐՎԱԾ ԵՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԿԱՄ ՕՐԵՆՔՆԵՐՈՎ:
Այսինքն, Նիկոլ Փաշինյանն ընդհանրապես իրավունք չունի զիջելու Հայաստանի Հանրապետության տարածքի որևէ մաս սեփական հայեցողությամբ:
2018 թվականին լցոնելով ԱԺ-ն ուսապարկերով՝ նիկոլ փաշինյանը նույնն ուզում էր անել նաև Սահմանադրական դատարանի հետ, քանի որ ի սկզբանե գիտեր, թե ինչ «առաքելություն» ունի:
Բայց հաշվի առնելով ազգադավի որդեգրած քաղաքականությունը և դատախազության, ազգային անվտանգության, իրավապահ համակարգի հանցավոր չգոյությունը՝ զարմանալի չէ, որ հերթական անգամ Սահմանադրության խախտմամբ «ինչ կուզի՝ կբանակցի, ինչ կուզի՝ կստորագրի»:
Պատահական չէ, որ հենց միայն նրա օրոք է, որ Հայաստանի պետական սահմաններում (ինձ համար նույնն է՝ Սյունիք, թե Երևան) 1000 զինված ադրբեջանցի սպասում են հարձակման հրամանի:
Պատահական չէ, որ հենց միայն նրա օրոք է, որ ՀՀ քաղաքացին իր հույսը բանակից կտրել ու ինքնապաշտպանական խմբեր է կազմել՝ իր տունն ու գյուղը պաշտպանելու համար:
Պատահական չէ նաև, որ հենց միայն նրա օրոք է, որ Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման նպատակով ցույցի ժամանակ, այնուհետև՝ ոստիկանական մեքենայում, թուրքահպատակ ոստիկանները խոշտանգում են արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից զինվորին, ով չէր ցուցաբերում որևէ դիմադրություն և ի վիճակի էլ չէր՝ պատերազմում ստացած վնասվածքների պատճառով։
Պատահական չէ, որ հենց միայն նրա օրոք են Գեղարքունիքի մարզում ազերիները սպանում հայ զինվորների։
Իսկ մենք Նիկոլի թվին հենց այսպես էլ «ապրում» ենք ամեն վայրկյան բզկրտվող մեր Հայրենիքում՝ խենթանալով մարդկային կորուստների և կորսվող պետականության ցավից: