06:39:48

Հայաստանի ԿԲ-ն վերահսկում է իրավիճակը, կանխիկի խնդիր համակարգում առկա չէ. հայտարարություն

15:02, 02 մայիս 2018 Տնտեսություն

ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ սահմանադրության եւ «ՀՀ ԿԲ մասին» օրենքի համաձայն՝ անկախ ապաքաղաքական, պրոֆեսիոնալ մարմին է, որն ունի երկու հիմնական գերնպատակ՝ գների կայունությունը եւ ֆինանսական կայունությունը: Այս մասին հայտարարություն է տարածել Կենտրոնական բանկը: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Այսօր որոշ լրատվական միջոցներում եւ սոցցանցերի օգտատերերի շրջանակում մտահոգություններ են առաջացել՝ կապված փոխարժեքի եւ ավանդատուների կողմից ավանդների վաղաժամկետ դադարեցման հետ: Այս կապակցությամբ ցանկանում ենք հայտնել լրատվամիջոցներին, մտահոգ քաղաքացիներին եւ հանրությանը, որ Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգը գործուն, կայացած համակարգ է, բանկերն ունեն բարձր լիկվիդայնություն /իրացվելիություն/, կանխիկի խնդիր համակարգում առկա չէ, պահուստները գտնվում են պատմականորեն ամենաբարձր մակարդակում: Ավելին՝ հորդորում ենք բոլորին ցուցաբերել զսպվածություն եւ ապատեղեկատվություն չտարածել. բոլոր նմանատիպ լուրերը, չճշտված տեղեկությունները թելադրում են անհանգիստ վարքագիծ, ինչի արդյունքում տուժում են մեր քաղաքացիները եւ նրանց ֆինանսական միջոցները: ՀՀ ԿԲ-ն վերահսկում է իրավիճակը եւ ունի բավարար գործիքակազմ՝ ՀՀ ֆինանսական համակարգում կայունություն ապահովելու համար: Կրկին հորդորում ենք բոլորին ցուցաբերել հանգստություն եւ ապատեղեկատվության արդյունքում չցուցաբերել անհանգիստ վարքագիծ»:

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30