00:00:00

Ես չեմ ուզում ոչ վարչապետ, ոչ պատգամավոր դառնալ, ուզում եմ փրկել հայրենիքը․ Արա Աբրահամյան (տեսանյութ)

16:31, 12 մայիս 2021 Տեսանյութեր

  Ծաղիկներ ու ծաղկեպսակ Արցախյան երկրորդ պատերազմում զոհված Ռուստամ Գասպարյանի և նրա որդու՝ Ռաֆիկ Գասպարյանի գերեզմաններին։ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, Գասպարյանի եղբայրը, մարտական ընկերներն ու հարազատները երեկ Արմավիրի մարզի Ջանֆիդա համայնքում էին։ Ներկաները ծաղիկներ են խոնարհել պատերազմում զոհված Գասպարյանների շիրիմին, որից հետո այցելել են Արմավիր քաղաք։ Մարզում Արա Աբրահամյանի այցը ոգեւորել էր բնակիչներին, ովքեր հավաքվել էին հրապարակում։ ՌԴ հայերի միության նախագահը բնակիչների խնդրանքով ելույթ ունեցավ, նշեց, որ առաջիկա արտահերթ ընտրություններին անձամբ մասնակցություն չի ունենալու, ոչ վարչապետ, ոչ պատգամավոր դառնալու հավակնություն չունի, բայց իր գործուն մասնակցությամբ եւ ղեկավարությամբ դաշինք է ձեւավորելու, որին կարող ուժեր են ներգրավվելու։ Մանրամասները՝ տեսանյութում։ Մանրամասները՝ տեսանյութում։ [video width="1280" height="720" mp4="https://irakanum.am/wp-content/uploads/2021/05/10000000_167957708591140_8515648268558382583_n.mp4"][/video]    

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր