00:00:00

Դոն Պիպոյի անվան հետ կապվող սպանված երիտասարդը 44 օրյա պատերազմի մասնակից էր. Վարդան Գրիգորյան

12:09, 05 մայիս 2021

Էջմիածնում երեկ սպանված 29 ամյա երիտասարդը՝ Ռազմիկ Սողոյանը, որի անունը կապում են քրեական հեղինակություն Դոն Պիպոյի հետԱրմավիրի մարզի Արաքս գյուղի բնակիչ էր: Գյուղապետ Վարդան Գրիգորյանն ասաց՝ ինքը չունի տեղեկություն, որ սպանված երիտասարդը Դոն Պիպոյի թիկնապահն էր: «Ես էլ եմ նման բան լսել, բայց չեմ կարող ասել, որ դա ճիշտ է, գյուղը փոքր էր, պետք է , որ իմանայի, լուրեր են շրջանառվել: Ռազմիկը խելոք, համեստ տղա էր, ակտիվ մասնակցություն է ունեցել այս պատերազմին, եղել է լավ հետախույզ, աշխատող, բարձրագույն ավարտած, սպորտսմեն, հողագործությամբ էր զբաղվում»,- irakanum.am-ին ասաց գյուղապետը: Երիտասարդն ապրում էր մոր ու քրոջ հետ, հայրը ՌԴ-ում արտագնա աշխատանքի էր մեկնել: Վարդան Գրիգորյանի խոսքով, գյուղում երիտասարդի սպանության լուրից բոլորը շոկի մեջ են, իսկ սպանության պատճառները՝ անհայտ: Գյուղապետը նաեւ ասաց, որ առայժմ շրջանառվում է մի վարկած, որ երիտասարդը ոչ մի կապ չի ունեցել քրեական տարրերի հետ ու նրա սպանությունը շփոթմունք է: Մայիսի 4-ին, ժամը 22:00-ից 22:10-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Վազգեն 1-ին փողոցում կրակոցներ են հնչել: shamshyan.com- ի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ նշված վայրից հրազենային վնասվածքներով «Վաղարշապատ» բժշկական կենտրոն է տեղափոխվել երիտասարդ տղայի դի: Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են ինքնաձիգից արձակված 30-ից ավելի կրակված պարկուճներ, իսկ կրակոցի վայրից մոտ 200 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է վթարված Hyundai Elantra ավտոմեքենա, որի վրա հայտնաբերվել են կրակոցների հետքեր, իսկ կրակոցների արդյունքում էլ վնասվել է քաղաքացուն պատկանող, իր տան առջև կայանված Ford Transit մակնիշի ավտոմեքենա: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր