00:00:00

Փակ նիստ՝ ԱԺ-ում․ քննարկվում է ապրիլյանի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը

10:42, 05 մայիս 2021

Ազգային ժողովը փակ նիստում քննարկում է ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը։ Այդ մասին ԱԺ նիստի մեկնարկին հայտարարել է խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը։ «Օրակարգում պետք է լսենք 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը: ԱԺ պատգամավորների միջնորդությամբ զեկույցը կլսվի և քննարկումը կկատարվի ԱԺ փակ նիստում», - ասել է Արարատ Միրզոյանը: Հիշեցնենք, որ պետական տարբեր գերատեսչությունների կողմից արձանագրվել է, որ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը պարունակում է բազմաթիվ պետական գաղտնիքներ, դա է պատճառը, որ որոշում է կայացվել՝ այն փակ նիստում քնարկելու։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր