00:00:00

ԲԴԽ-ն որոշել է նախագահին առաջարկել Լիանա Հարությունյանի թեկնածությունը

23:50, 04 մայիս 2021

Բարձրագույն դատական խորհուրդը մայիսի 3-ին որոշել է ՀՀ նախագահին առաջարկել Լիանա Հարությունյանի թեկնածությունը` Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար: Այս մասին հայտնում են ԲԴԽ-ից: «Դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնի թեկնածու Լիանա Հարությունյանին առաջարկել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնի քաղաքացիական մասնագիտացման թափուր տեղում իր թեկնածությունը՝ Հանրապետության նախագահի նշանակմանը ներկայացնելու նպատակով»,- ասված է որոշման մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր