00:00:00

Դատավոր Արտակ Թադեւոսյանը հրաժարական է ներկայացրել

22:35, 04 մայիս 2021

Բարձրագույն դատական խորհուրդը մայիսի 3-ին որոշում է ընդունել, որով Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտակ Թադեւոսյանի լիազորությունները համարվել են դադարած։ Այս մասին, ինչպես տեղեկանում ենք ԲԴԽ կայքից, դատավորը հրաժարական է ներկայացրել ապրիլի 30–ին։ Թադեւոսյանը 2015 թվականի ապրիլի 16-ի հրամանագրով նշանակվել էր Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: 2018 թվականի հուլիսի 4-ի հրամանագրով նշանակվել է Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր