00:00:00

Քաշաթաղի շրջանի բնակիչները հանդիպել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ

17:48, 03 մայիս 2021 Հասարակություն

Կառավարությունում հանդիպման ժամանակ քննարկվեց մեր հարցը և մեզ հավաստիացրեցին, որ մինչև մայիսի վերջը կլինի որոշումների նախագիծ, որը կդրվի հանրային քննարկման: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Քաշաթաղի շրջանի Հայկազյան համայնքի ղեկավար Արմեն Չոմոյանը: Քաշաթաղցիները հանդիպել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը: «Ծրագրից պարզ կդառնա մեզ բնակարան կտրամադրեն, թե՝ դրամական աջակցություն: Իրենք ունեն նախագծեր, որոնք դեռ նախնական փուլում են: Այդ ծրագրերը կներկայացվեն շահառուներին, որպեսզի մենք մասնակցենք այս ծրագրի կմախքի գոյացմանը: Այս ծրագիրը վերաբերվելու է ոչ միայն Քաշաթաղի բնակիչներին, այլ նաև Արցախից տեղահանված մեր քաղաքացիներին»,- նշեց Չոմոյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր