00:00:00

«Ինձ շատ բաներում են մեղադրել, ես այդ վշտին դիմանում եմ»․Գագիկ Ջհանգիրյան (տեսանյութ)

17:29, 21 ապրիլ 2021 Տեսանյութեր

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն այսօր Ազգային ժողովում էր։ Վերջինս տեղեկացրեց, որ Ազգային ժողով է եկել պաշտոնաթող դատավորների սոցիալական երաշխիքները ավելացնող նախագծի քննարկման համար․ «Խնդրել եմ, որ առաջիկա քառօրյա նիստերից մեկի օրակարգում այդ նախագիծն ընդգրկվի, այսօր մեր դատավոր գործընկերները գնում են թոշակի, և օրենսդրական կարգավորում չկա փաստորեն»,-ասաց Ջհանգիրյանը։ ԲԴԽ՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանին առաջադրված մեղադրանքի, իր՝ ԲԴԽ նախագահ դառնալու վերաբերյալ հարցերին Ջհանգիրյանը չպատասխանեց։ Դիտարկմանը, թե իրեն մեղադրում են, որ ԲԴԽ է գնացել դատավորներին  պատասխանատվության ենթարկելու համար, Ջհանգիրյանն արձագանքեց․ «Ինձ շատ բաներում են մեղադրել, ես այդ վշտին դիմանում եմ»։ https://www.youtube.com/watch?v=MNV5b2kjFqE&feature=emb_imp_woyt

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր