00:00:00

Ուժեղացված շուրջօրյա հերթապահություն Արցախի միջպետական, միջշրջանային ճանապարհահատվածներում

16:00, 17 ապրիլ 2021

Արցախի ՆԳ նախարարության ոստիկանության ստորաբաժանումները շարունակում են ուժեղացված ռեժիմով շուրջօրյա հերթապահություն իրականացնել միջպետական և միջշրջանային ճանապարհահատվածներում: Շուշի-Ստեփանակերտ միջպետական մայրուղու, ինչպես նաև Ստեփանակերտ-Շոշ ճանապարհահատվածի հենակետերում ծառայություն իրականացնող վերակարգերին այցելել է ԱՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արտեմ Հարությունյանը: Ոստիկանության պետը հետևել է ծառայության ընթացքին, հետաքրքրվել խնդիրներով, տվել մի շարք հանձնարարականներ: Արտեմ Հարությունյանի հավաստմամբ, առաջիկայում նախատեսվում է նոր հենակետեր բացել միջպետական ու ներպետական բոլոր ճանապարհահատվածներում, բարելավել սոցիալ-կենցաղային պայմանները, ուժեղացնել դիտարկումներն այն հատվածներում, որոնք սահմանակից կամ տեսանելի են ադրբեջանական կողմից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր