00:00:00

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք

14:50, 17 ապրիլ 2021

Արցախի Հանրապետությունում ապրիլի 16-ին կատարված 70 թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք: Այս մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը: «Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 39 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում»,- ասված է հրապարակման մեջ: Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 5582 քաղաքացու հետազոտություն, որից 715-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2599 դեպք: Կատարվել է 23 037 թեստավորում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր