00:00:00

Զոհված հերոսի ծնողները չեն կարողանում գտնել իրենց որդու զինգրքույքն ու կրծքանշանները

10:22, 17 ապրիլ 2021

«Հրապարակի» հետ կապ է հաստատել արցախյան վերջին պատերազմում զոհված Մուշ Հակոբյանի մայրը՝ Պայծառ Հակոբյանը: Նա ասել է, որ երկար ժամանակ է, ինչ փնտրում են որդու զինգրքույքն ու կրծքանշանները, որը Մուշը ստացել է մինչև պատերազմը։ «Զոհվածի մայրն ասաց, որ նույնիսկ կապ են հաստատել այն զինվորականի հետ, որը անձամբ է զորամասից, որտեղ ծառայելիս է եղել Մուշը, հանել փաստաթղթերը․
«Մեզ միայն հետաքրքիր է, թե որտեղ է մեր երեխայի զինգրքույքն ու այն կրծքանշանները, որոնք նա ունեցել է մինչև պատերազմը, և հետաքրքրիր է, թե մեր երեխային հերոսի կոչում չի՞ հասնում, չէ՞ որ դիրք է պահել, մի քանի զնեքի է տիրապետել, մի քանի տանկ ու զրահատեխնիկա է ոչնչացրել։Մենք խոսեցինք նաև զինվորականի հետ, որը գնդից հանել է փաստաթղթերը, ասաց, որ բոլորը հանձնել է Արցախի ազգային անվտանգության ծառայությանը, ինչո՞ւ մինչև հիմա մեր երեխայի զինվորական գրքույքն ու կրծքանշանները մեզ չեն տալիս»,- ասաց զինվորի մայրը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր