00:00:00

ԱԱԾ-ն տվյալներ է հավաքում ԶՈւ ԳՇ նախկին պետեր Օնիկ Գասպարյանի և Մովսես Հակոբյանի մասով. «Ժողովուրդ»

09:37, 17 ապրիլ 2021 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Դատավորից կարիերայի սրընթաց աճ արձանագրած և ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակված Անդրանիկ Սիմոնյանի համար նոր ոլորտ է առանձնացվել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջինս Ազգային անվտանգության ծառայությունում ոչ միայն հանդիսանում է Քննչական դեպարտամենտի ղեկավար և զբաղվում է այդ հարցերով, այլ հատուկ նրա համար ԱԱԾ-ի տնտեսական անվտանգության ու կոռուպցիայի հակազդման բաժնից առանձնացվել է երկու բաժին և տրվել նրան, քանի որ քաղաքական ղեկավարությունը նրան վստահել է նաև կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտը։ Այսինքն՝ նրան կոնկրետ նպատակով են Ազգային անվտանգության ծառայություն գործուղել և հստակ հանձնարարականներ տվել, որոնք էլ առաջիկայում նա պետք է իրականացնի: Եվ հենց դա է պատճառը, որ այժմ Անդրանիկ Սիմոնյանի մոտ կա դատավորների, այսինքն՝ իր նախկին գործընկերների անուններով մի ցուցակ, որոնց նկատմամբ առաջիկայում պետք է կոնկրետ քայլեր լինեն, և ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի օրինակով նրանք ևս պետք է հայտնվեն մեղադրյալի աթոռին: Խոսքը դատավորներ Ալեքսանդր Ազարյանի, Կարինե Պետրոսյանի, Զարուհի Նախշքարյանի մասին է:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր