00:00:00

18-ամյա Էրիկ Մխիթարյանը գերեվարվել էր, նույնիսկ տեսանյութ կար գերեվարումը փաստող, սակայն նրա դին գտնվել է որոնողական աշխատանքների արդյունքում․ Հովհաննիսյան

22:25, 16 ապրիլ 2021

Դեռևս դեկտեմբերին եմ ասել, որ Հայ ռազմագերիներին ադրբեջանցիները սպանում են և մարմինները կամ փոխանցում , կամ էլ այն վայրերում են թողնում, որտեղ մերոնք իրականացնում են որոնողական աշխատանքներ։ 18-ամյա Էրիկ Մխիթարյանը գերեվարվել էր, նույնիսկ տեսանյութ կար գերեվարումը փաստող, սակայն նրա դին գտնվել է որոնողական աշխատանքների արդյունքում։ Երեք անգամ ԴՆԹ-ի պատասխանները դրական են եղել։ Ես հիմա էլ պնդում եմ, որ Ադրբեջանում բացի շիրակցի տղաներից, այլևս ոչ մի ռազմագերի չկա։ Չկա ոչ թե նրա համար, որ չեն վերցրել գերի, այլ պարզապես բոլոր գերիներին էլ սպանել են։ Բաքվի բռնապետը ռազմական հանցագործ է, իսկ մենք փորձում ենք ռազմական հանցագործի հետ ինչ որ բաներ պայմանավորվել։ Կարեն Հովհաննիսյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր