00:00:00

Մեկ օրում բացահայտվել է 103 հանցագործություն. որից 10-ը՝ նախկինում կատարված

20:41, 16 ապրիլ 2021

Ապրիլի 15-ից 16-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 103 դեպք, որից 10-ը՝ նախկինում կատարված։ Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ յուրացման կամ վատնման՝ 46, անձնական ունեցվածքի գողության՝ 19, խարդախության` 7, մարմնական վնասվածք պատճառելու` 6, թմրամիջոցի հայտնաբերման և ծեծի՝ 2-ական, կողոպուտի, գույքը դիտավորությամբ վնասելու, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման, համակարգչային հանցագործության, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, լրտեսության, սպանության սպառնալիքի ու լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 7 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 9, և բնակարանային գողության 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 2 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր