00:00:00

Աստված պահապան բոլորիդ չարի դեմ կռվում. Վլադիմիր Գասպարյանը՝ ոստիկաններին

16:41, 16 ապրիլ 2021

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմի Գասպարյանը շնորհավորական ուղերձ է հղել ոստիկաններին Ոստիկանության օրվա առթիվ։ «Սիրելի՛ արժանապատիվ ոստիկաններ, պարոնա՛յք գործող սպաներ և վետերաննե՛ր, շնորհավորում եմ մեր մասնագիտական տոնի առթիվ: Ոստիկան լինելը կոչում է, ոստիկանի գործը՝ ծանր պատասխանատվություն, ժողովրդի հավատն ու օրենքի գերակայությունն արդարացնելու առաքելություն: Գործող ոստիկաններին մաղթում եմ արժանի լինել այդ առաքելությանը: Խաղաղ ծառայություն ձեզ ու վճռականություն՝ ծառայողական պարտականությունների իրականացման և արդարության հաստատման պատասխանատու գործում: Սիրելի արժանապատիվ սպաներ, դուք համակարգի հիմնասյունն եք. մաղթում եմ, որ ձեր պրոֆեսիոնալ աշխատանքով բարձր պահեք սպայական ուսադիրների պատիվը: Սիրելի՛ վետերաններ, առանձնահատուկ շնորհավորում եմ ձեզ: Ձեր կենսագրությամբ վառ օրինակ եք երիտասարդների համար: Մաղթում եմ ամուր առողջություն, հետևողականություն՝ ձեր փորձը նոր սերնդին փոխանցելու գործում: Խոնարհվում եմ զոհված ոստիկանների հիշատակի առաջ: Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի: Զոհված ոստիկանների հարազատներին առանձնահատուկ գնահատումս եմ փոխանցում: Մեր զոհված ընկերների սխրանքն անմահ է, հիշատակը՝ հավերժ: Աստված պահապան բոլորիդ չարի դեմ կռվում», - ասված է ուղերձում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր