00:00:00

Արցախում է գտնվում Մեսրոպ Առաքելյանը.Նախատեսվում են հանդիպումներ

16:48, 16 ապրիլ 2021 Լեռնային Ղարաբաղ

Աշխատանքային այցով Արցախում է գտնվում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի գլխավորած պատվիրակությունը։ Այդ մասին հայտնում են ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից։ Այցի շրջանակներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի տեղակալ Վահրամ Առաքելյանի հետ համատեղ, կիրականացնի ընդունելություն-քննարկում Արցախի հետպատերազմյան ծրագրերի մասով ի հայտ եկած հարցերի շուրջ։ Ծրագրերի հետ կապված հարցեր ունենալու դեպքում քաղաքացիները կարող են հերթագրվել ընդունելության, որը տեղի կունենա ապրիլի 16-ին, ժամը 16.00-18.00-ն, Կնունյանցների 1 հասցեում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր