00:00:00

29 տարի առաջ ՀՀ և ՌԴ միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին

00:20, 04 ապրիլ 2021

1992 թ. ապրիլի 3-ին ՀՀ և ՌԴ միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ: Երկու երկրներին միավորում են դաշնակցային գործընկերական հարաբերությունները: ՀՀ և ՌԴ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 29-րդ տարեդարձի առթիվ Ռուսաստանի ԱԳՆ-ն ֆեյսբուքյան էջում որոշ փաստեր է ներկայացրել երկկողմ հարաբերությունների վերաբերյալ. «Այս տարիների ընթացքում կնքվել է ավելի քան 200 միջպետական, միջկառավարական, միջգերատեսչական պայմանագիր և համաձայնագիր: Հիմնարար փաստաթղթեր են համարվում 1997թ. օգոստոսի 29-ի Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագիրը, 2000թ. սեպտեմբերի 26-ին ընդունված՝ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև XXI դար ուղղված դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիրը: Ռուս-հայկական հարաբերությունները բնորոշվում են բարձր և բարձրագույն քաղաքական մակարդակներում երկկողմ շփումների բարձր մակարդակով: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցերով Հայաստանում է եղել 2010 թ. օգոստոսին և 2013 թ. դեկտեմբերին: Բարձր մակարդակում մշտական կապեր են պահպանվում ԵԱՏՄ, ԱՊՀ և ՀԱՊԿ գծով: Մշտական բնույթ են կրում նաև երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումները: Երկխոսություն է պահպանվում երկու երկրների նախարարությունների ու գերատեսչությունների միջև, պահպանվում են միջխորհրդարանական կապերը: Երկկողմ հարաբերություններում նկատվում է տնտեսական համագործակցության աճ:Արդյունավետորեն աշխատում է Տնտեսական համագործակցության միջկառավարական կոմիտեն: Ընդհանուր հաշվով 2020 - 2021 թթ. Ռուսաստանը Հայաստանին անհատույց փոխանցել է 50 000 ուսումնասիրությունների թեստ-համակարգեր, 188,5 հազար ուսումնասիրությունների համար նմուշ պատրաստելու ռեագենտներ, մարմնի ջերմաստիճանի ոչ կոնտակտային չափման սարքեր, ինչպես նաև պատվաստանյութի ավելի քան 2 հազար չափաբաժին: 2020 թ. ամենից բարդ ամիսներին հայկական կողմի խնդրանքով երկրում աշխատել է ՌԴ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի միավորված ջոկատ: Տեղյակ ենք երկրում կորոնավիրուսի համավարակի տարածման պահպանվող բարդ իրավիճակի մասին: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի մի քանի տասնյակ հազար չափաբաժնի մատակարարման մասին»: Մանրամասները` այստեղ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր