00:00:00

Դատարանը հրաժարվեց վերացնել Յուրի Խաչատուրովի խափանման միջոցը

17:24, 11 փետրվար 2021 Հասարակություն

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց ՊՆ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնելու միջնորդությունը։
Նշենք, որ ներկայումս Խաչատուրովի նկատմամբ որպես այլընտրանքային միջոց կիրառված է գրավը։ Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը կշարունակվի փետրվարի 16-ին՝ ժամը 13։00-ին։
Նշենք, որ Յուրի Խաչատուրովը ամբաստանյալ է «Մարտի 1»-ի գործով, մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր