00:00:00

2020 թվականին IT ոլորտում կայուն աճ ենք ունեցել՝ 20,6 տոկոս. Աշխատատեղերն աճել են 22 տոկոսով. Հակոբ Արշակյան

17:28, 11 փետրվար 2021 Հասարակություն

2020 թվականին IT ոլորտում կայուն աճ ենք ունեցել՝ 20,6 տոկոս, եւ ստեղծվել է 3400-ից ավելի աշխատատեղ, 22 տոկոսով աճել է աշխատատեղերի թիվը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 11-ին, կառավարության նիստում նշեց ԲՏԱ նախրար Հակոբ Արշակյանը: «Այս պահին 18400 աշխատակից կա ոլորտում: 102 նոր ընկերություններ պետության կողմից արտոնագիր են ստացել հարկային արտոնություններ ունենալու համար»,-ասաց նա: Նշվեց, որ կառավարության որոշմամբ 64 ստարտափ ընկերությունների դրամաշնորհներ կտրվեն՝ 10-20 մլն դրամի սահմաններում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր