00:00:00

Արծրուն Հովհաննիսյանին գեներալի կոչում կշնորհվի․ նա նաև նոր պաշտոն կստանա

16:01, 08 փետրվար 2021

Արցախում տեղի ունեցած պատերազմի քարզչական դեմք Արծրուն Հովհաննիսյանին իշխանությունները ցանկանում են վարձահատույց լինել։ Հնարավոր և անհնար ստեր հորինելով 44 օր շարունակ նա հասարակությանը կարողացավ համոզել, որ մինչև վերջին պահը մեր գործերը ռազմի դաշտում լավ են ընթանում։ Պատերազմի 10-15–րդ օրերին արդեն զինվորականներին համար պարզ էր, որ պատերազմը մեր համար հաղթական ելք չի ունենալու։ Դա շատ լավ գիտեր նաև Արծրուն Հովհաննիսյանը և գիտակցելով մասնակցեց ու նաև իր վրա վերցրեց քարոզչական պատասխանատվության ողջ բեռը։ Հիմա արդեն ժամանակն է նրան խրախուսելու։ Բարձաստիճան զինվորականները տարակուսած են նրան գնդապետի, ապա շատ կարճ ժամկետում գեներալի կոչում շնորհելու Փաշինյանի մտադրությունից։ Իհարկե նախագահն է գեներալի կոչում շնորհում, բայց վարչապետի առաջարկությամբ։ Ավելին, զինվորական բարձր կոչմանն արժանացնելուց հետո նա աշխատանքի կանցնի ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնում։ Նա կփոխարինի համալսարանի պետ Խաչատուր Խաչատրյանին։   https://www.youtube.com/watch?v=tITUgt7RoTA&feature=emb_logo

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր