00:00:00

ՌԴ-ն վերացնում է 13 հայկական ձեռնարկությունների նկատմամբ կիրառված լոլիկի ներկման սահմանափակումները

00:56, 05 փետրվար 2021 Հասարակություն

Ռուսաստանի Դաշնությունը անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը  («Ռոսսելխոզնադզորը») փետրվարի 5-ից վերացնում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի 13 ձեռնարկությունների նկատմամբ կիրառված լոլիկի եւ պղպեղի ներկրման ժամանակավոր սահմանափակումները: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության կայքէջը:  Այդ ձեռնարկությունների լոլիկներում և պղպեղներում Pepino mosaic virus հիվանդությանը բնորոշ ախտանշաններ չեն հայտնաբերվել: «Նման որոշում է կայացվել Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից ստացված տվյալների հիման վրա: Ներկրումը թույլատրվում են 13 ձեռնարկություններին»,- նշված է հաղորդագրության մեջ: 2020 թվականի դեկտեմբերի 14-ից Արմավիրի մարզից լոլիկի և պղպեղի ներկրումն արգելվել է Pepino mosaic virus-ի հայտնաբերման պատճառով:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր