00:00:00

Իշխանությունը նոր ՀԸ է բացում. գործելու է Հ1-ի կողքին

01:39, 27 հունվար 2021 Հասարակություն

Իշխանությունները որոշել են նոր հեռուստաընկերություն հիմնել։ Irakanum.am-ի աղբյուրների փոխանցմամբ նոր ՀԸ-ը որոշակի առումով տարբերվելու է դասական հեռուստաընկերությունների ֆորմատից, լինելու է բացառապես լրատվական բնույթի։ Տեղեկացանք, որ այն ստեղծվելու է Հանրային հեռուստաընկերության հիման վրա։ Ինչպես հայտնի է գործող իշխանությունը մամուլի հետ մեղմ ասած չունի եւ լրատվական դաշտում փորձում է ուժեղացնել իր դիրքերը, հատկապես, որ պատրաստվում են առաջիկայում արտահերթ ընտրություններ անցկացնել։ Այս օրերին արդեն իսկ ընթանում են իշխանական հեռուստաընկերության բացման նախապատրաստական աշխատանքները։ Հնարավոր է մասնակցեն ՀՌԱՀ-ի հայտարարած մրցույթին եւ ձեռք բերեն հաճախականություն՝ մայրաքաղաքում ցուցադրելու համար։ Նշենք, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամները հունվարի 15-ին, փակ եւ գաղտնի ռեժիմով բաշխեցին հանրապետական եւ մայրաքաղաքային սփռման սլոթերի համար դիմած հեռուստաընկերությունների միավորները: Արդյունքում հանրապետական սփռման իրավունք ստացան 5 ՀԸ-ներ, եւս 7-ը՝ մայրաքաղաքային։ Մրցույթին մասնակցած մեկ հեռուստաընկերություն բավարար միավորներ չստացավ, եւ ՀՌԱՀ-ը նոր մրցույթ է հայտարարելու մեկ ամիս անց։ Հիշեցնենք՝ մայրաքաղաքային սփռման հաճախականության համար դիմել էին «Դար 21»-ը, «Նոր Հայաստան»-ը, «Շանթ սպորտ»-ը, որը «Շանթ» հեռուստաընկերության սպորտային ալիքն է, մայրաքաղաքում 24-ժամյա լրատվական հեռուստաալիքի հաճախականության համար դիմել է նաև «Հանրային» հեռուստաընկերությունը և «Արտմեդիա» նորաստեղծ հեռուստաընկերությունը: Ավելի ուշ Հանրային հեռուստաընկերությունը հայտը հետ վերցրեց։ Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ Հ1-ը հենց այդ պատճառով է հայտը հետ վերցրել։ Ներկայումս ընթանում է նոր ՀԸ շենքի եւ տաղավարների վերանորոգման գործընթացները։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր