00:00:00

Ո՞վ է նիկոլի հովանավորը

17:54, 14 հունվար 2021 Հասարակություն

Երկիր Ծիրանիի նախագահ Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան էջում գրում է.
Ո՞վ է նիկոլի հովանավորը
Երեք դրվագ նիկոլի կենսագրությունից (2008-2012)
ԴՐՎԱԳ I.
2008 թվականի մարտի1-ին, ի տարբերություն բողոքի գործողությունների այլ կազմակեպիչների նիկոլին հաջողվել է դիմել փախուստի և մինչև 2009 թվականի հուլիսի1-ը գտնվել ազատության մեջ: Համաձայն ՀՀ ոստիկանության պաշտոնական տեղեկատվության նա ապօրինի հատել է Հայաստանի Հանրապետության սահմանը (մուտք և ելք) և գտնվել է միջազգային հետախուզման մեջ:
Հարց` ո՞վ է կազմակերպել նիկոլի փախուստը, ո՞վ է նրան տարհանել դեպքի վայրից, ո՞վ է նրան տրամադրել կեղծ փաստաթուղթ, որով նա հատել է Հայաստանի Հանրապետության սահմանը և ո՞վ է նրան թույլ տվել(աչք փակել) կեղծ փաստաթուղթով ելք ու մուտք կատարել:
ԴՐՎԱԳ II.
2010-ի հունվարի19-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից նիկոլը մեղավոր էր ճանաչվել 2008 թվականի նախագահական ընտրություններին հետևած իրադարձությունների ժամանակ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ և դատապարտել7 տարվա ազատազրկման: Նույն տարվա մարտին 9-ին Վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ էր թողել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, սակայն որոշել էր համաներում կիրառել և կիսով չափ կրճատել պատժի չկրած մասը, պատժի սկիզբը հաշվելով 2009 թվականի հուլիսի1-ից: Ուշադրություն դարձրեք մինչև կալանավորվելը նիկոլը տևական ժամանակ փախած էր, նա վերադարձել էր և ներկայացել էր ՀՀ գլխավոր դատախազություն 2009 թվականի հուլիսի 1-ին:
Համաձայն նիկոլի նկատմամբ արձակված և օրինական ուժի մեջ մտած դատավճռի նա պետք է գտնվեր ազատազրկման վայրում 3,5 տարի։ Սակայն 1 տարի 9 ամիս անց` 2011 թվականի մայիսի 27-ին նրան բաց են թողել։ Այսինքն՝ օրենքով սահմանված ժամկետը չլրացած՝ նրան բաց են թողել։
Հարց` ո՞վ է նիկոլին ապօրինի ճանապարհով ազատել բանտարկությունից և ի՞նչ գործարքի դիմաց:
ԴՐՎԱԳ III.
2012 թվականի Ազգային ժողովի ընտրություններին պատգամավորության թեկնածու գրացվելու համար օրենքով սահմանված անհրաժեշտ պայման էր` անձի կողմից մշտապես Հայաստանի Հանրապետությունում բնակվելու (վերջին 5 տարվա) վերաբերյալ տեղեկանքը։ Ոստիկանությունը պաշտոնապես հայտարարել էր, որ նիկոլը ապօրինի հատել է Հայսատանի Հանրապետության սահմանը և գտնվել է միջազգային հետախուզման մեջ: Ոստիկանությունը հակառակ իր այս դիրքորոշմանը տեղեկանք է տրամադրել նիկոլին մշտապես Հայաստանի Հանրապետությունում բնակվելու վերաբերյալ:
Հարց` ո՞վ է հրահանգել ոստիկանությանը տրամադրել նիկոլին կեղծ տեղեկանք և ո՞վ էր նիկոլի պատգամավոր դառնալու շահառուն:
Այս հարցերի պատասխանները կբացահայտի նիկոլի գործակալ լինելու և է մեր պետության կառավարման համակարգում թշնամիների գործակալական ցանցի առկայությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր