00:00:00

Փաշինյանի գլխավորած շարժման մասնակիցները Հանրապետության հրապարակում են. շուտով երթ կսկսվի դեպի Ծիծեռնակաբերդ (տեսանյութ)

19:00, 24 ապրիլ 2018

«Իմ քայլը» նախաձեռնության եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման մասնակիցները Հանրապետության հրապարակում են. նրանք պատրաստվում են շուտով երթ սկսել դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հայտնում է News.am-ը: Նշենք, որ նախօրեին Փաշինյանը հայտարարել էր, որ այսօր որեւէ քաղաքական միջոցառում նախատեսված չէ, միայն կլինի երթ Հանրապետության հրապարակից դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Իսկ արդեն վաղը՝ ապրիլի 25-ին, իշխանությունների հետ կշարունակի բանակցությունները՝ իշխանության անցնցում փոխանցման համար: Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր