00:00:00

Արդարություն` տանը, արդարություն` աշխարհում. Ժառանգություն

18:07, 24 ապրիլ 2018

«Ժառանգությունն» այսօր միանում է ողջ ազգին եւ համայն մարդկությանը՝ հիշատակելով եւ դատապարտելով Օսմանյան Թուրքիայում 103 տարի առաջ այս օրը սկսված` հայ ժողովրդի Ցեղասպանությունն ու Մեծ հայրենազրկումը: Մենք շարունակում ենք պահանջել ճանաչում, հատուցում եւ մեր պատմական իրավունքների վերականգնում: Թերեւս` Ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերին բարձրագույն հարգանքի տուրքի մատուցումը 1991-ին Հայաստանի Հանրապետության եւ, մասնավորապես, ժողովրդավարական Նոր Հայաստանի վերակերտումն էր, որին մեր հասարակությունը ծնունդ տվեց հենց երեկ՝ խաղաղ թավշյա հեղափոխության միջոցով: Շնորհավորում ենք ղեկավարներին եւ Հայաստանի բոլոր քաղաքացիներին, ովքեր առաջին այս քայլն արեցին ազատ, ինքնիշխան եւ իրավական Հայրենիք դարբնելու մեր սրբազան առաքելության ճանապարհին: Արդարություն` տանը, արդարություն` աշխարհում:   «Ժառանգություն» կուսակցություն

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր