ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեդրակ Սարոյանը ԱՄՆ է մեկնել: Համացանցում, հիշեցնենք, տեսանյութ էր տարածվել, որտեղ նրան ողջունում են Լոս Անջելեսի օդանավակայանում:
Irakanum.am-ի հետ զրույցում պատգամավորի օգնական Գևորգ Ստեփանյանն ասաց, որ Սարոյանը հինգ օր առաջ է մեկնել, իսկ մեկնելու համար դեսպանատուն է դիմել դեռ մեկ ամիս առաջ։
Ըստ օգնականի՝ Սարոյանի դուստրը երեխա է ունեցել, և այդ պատճառով էլ նա մեկնել է։
Գեւորգ Ստեփանյանը վստահեցրեց, որ Սարոյանի՝ ԱՄՆ մեկնելը որեւէ կապ չունի քաղաքական զարգացումների հետ: «Ո՞նց եք պատկերացնում, պարոն Սարոյանը ինչու՞ պետք է գնա Հայաստանից: Նա մեկ ամիս առաջ դիմել է դեսպանատուն, հինգ օր առաջ մեկնել է՝ բուժման նպատակով եւ թոռնիկ է ունեցել: Մի շաբաթից էլ հետ է գալիս եւ միայնակ է գնացել»,- ասաց նա:Նշենք, որ Լոս Անջելեսում բնակվող Արման Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է ամերիկաբնակ երգիչ Սուպեր Սաքոն նրան օդանավակայանում դիմավորում։