00:00:00

Ձեր կողքին մենք հիշում ենք 1915 թ. Ապրիլի 24-ը. Ֆրանիայի նախագահի ուղերձը

14:11, 24 ապրիլ 2018

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ապրիլի 24-ին ուղերձով դիմել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին: Ուղերձում ասվում է. «Պարոն Նախագահ, Ձեր կողքին մենք հիշում ենք 1915 թ. Ապրիլի 24-ը Կոնստանդնուպոլիսում եւ 600 հայ մտավորականների սպանդը, որը վկայում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության սկիզբը: Մենք երբեք չենք մոռանա սպանված այն տղամարդկանց, կանանց եւ երեխաներին, որոնք իրենց վախճանը գտան աքսորի ճանապարհներին՝ սովից, ցրտից եւ հյուծվածությունից: Ֆրանսիան, որը Ժորժ Կլեմանսոյի, Անատոլ Ֆրանսի եւ Ժան Ժորեսի ձայնով դատապարտել էր Օսմանյան կայսրությունում հայկական ջարդերը, ընդունեց բազմաթիվ վերապրողների: Մեծ Բրիտանիայի եւ Ռուսաստանի հետ միասին Ֆրանսիան դեռեւս 1915թ. մայիսի 25-ին այդ ջարդերը որակել էր որպես մարդկության եւ քաղաքակրթության դեմ ոճիր: 1915թ. սեպտեմբերին ֆրանսիական նավատորմը, կրակի տակ, կարողացավ փրկել Մուսա լեռան 4000 փախստականի: Ցեղասպանության հիշողությունը եւ նրա դասերի նշանակությունը վերաբերում է մեզնից յուրաքանչյուրին: Հայոց ցեղասպանության հիշատակի 103-րդ տարեդարձի այս օրը Ձեզ եւ Ձեր ժողովրդին եմ հղում իմ ամենաջերմ եւ բարեկամական մտածումները: Խնդրում եմ, Պարոն Նախագահ, ընդունեք հարգանքներիս խորին հավաստիքը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր