00:00:00

Ինչ է եղել, որ. Շմայսը չի տխրել, որ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել. 1in.am

00:23, 24 ապրիլ 2018

«Առաջին լրատվական»-ի հարցին, թե ինչպես է իրեն զգում իր առաջնորդի հրաժարականից հետո և ինչպես է շարունակելու ապրել, Մովսիսյանը պատասխանեց. «Շատ լավ եմ զգում, ինչ է եղել որ։ Մինչև հիմա ինչպես էի ապրում, այնպես էլ կշարունակեմ ապրել»,- ասաց նա։ Մեր դիտարկմանը, թե մինչև հիմա ՀՀԿ-ի համար էր աշխատում, երեկ Փարաքարի ճանապարհն էր փակել, որ մարդիկ չգան հանրահավաքի, Շմայսը պատասխանեց. «Շարունակելու եմ ապրել առօրյա կյանքով։ Ամեն ինչ լավ է»։ Հարցին՝ դժվա՞ր չի լինի առանց իշխանության, Սերժ Սարգսյանի հովանավորության. «Ես երբեք չեմ վայելել Սերժ Սարգսյանի հովանավորությունը, բայց Սերժ Սարգսյանը իմ ընգերն ա, ու մինչև վերջ էլ իմ ընգերն ա լինելու։ Սահմանափակեցինք ինտերվյուն»,-ասաց նա ու անջատեց հեռախոսը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր