00:00:00

ԱԳ նախարարն ընդունել է Ֆինլանդիայի խորհրդարանական պատվիրակությանը

00:45, 24 ապրիլ 2018

Ապրիլի 23-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ֆինլանդիայի խորհրդարանի Հայաստանի Ազգային ժողովի հետ բարեկամության խմբի պատվիրակությունը՝ Յուհո Էէրոլայի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը կարևորել է խորհրդարանական դիվանագիտությունը՝ որպես միջպետական փոխգործակցության զարգացմանը նպաստող կարևոր ձևաչափ, բարձր գնահատել Հայաստանի և Ֆինլանդիայի միջև հաստատված բարեկամական հարաբերությունները: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Յուհո Էէրոլան նշել է, որ իր ղեկավարած բարեկամական խումբը շարունակելու է ջանքեր գործադրել տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության առավել զարգացման նպատակով։ Հանդիպման օրակարգում էին Հայաստանի և Ֆինլանդիայի օրենսդիր մարմինների պատվիրակությունների փոխգործակցության սերտացմանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, տնտեսական համագործակցության խթանմանն առնչվող հարցեր։ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման համատեքստում մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների շուրջ։ Զրուցակիցների խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները: Խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Էդվարդ Նալբանդյանը զրուցակիցների ուշադրությունը հրավիրել է իրավիճակի լարմանը նպաստող Բաքվի գործողությունների՝ մասնավորապես Ադրբեջանի և Արցախի միջև շփման գծում՝ ադրբեջանական կողմից զինուժի, հրետանու և զինտեխնիկայի կուտակումների վրա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր