00:00:00

Չորեքշաբթի կսկսվեն իշխանության հետ բանակցությունները. Փաշինյան

00:14, 24 ապրիլ 2018

«Իմ խուց սկսեցին այցելել ամենաբարձրաստիճան պաշտոնյաները, և ես հասկացա, որ մեր թավշյա հեղափոխությունը հաղթել է: Այսօր առավոտյան ինձ առաջարկում էին համաձայնել, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա հոկտեմբերին, 2 ժամից ինձ առաջարկում էին, որ հրաժարական տա մի ամսից, ավելի ուշ ինձ առաջարկեցին, որ հրաժարական տա ապրիլի 25-ին: Ես լսեցի նրանց բոլոր առաջարկները և արեցի իմս եփական առաջրկը՝ ձեր անունից, Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա 2 ժամվա ընթացքում, և նա դա արեց 2 ժամվա ընթացքում»,-քիչ առաջ Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա հիշեցրեց, որ իրենց օրակարգում մի քանի հարցեր կային. քայլ առաջին Ս. Սարգսյանը հրաժարական է տալիս, ինչը եղավ, քայլ երկու՝ Ազգային ժողովը վարչապետ է նշանակում ժողովրդի թեկնածուին: «Եվ դա պետք է տեղի ունենա առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում, որից հետո  ձևավորվում է ժամանակավոր կառավարություն, որից հետո պետք է տեղի ունենան հնարավոր ամենաշուտ տրամաբանական ժամկետներում արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,-ասաց նա ու հավելեց, որ չորեքշաբթի առավոտյան շարունակելու են իշխանության անցնցում անցնելու վերաբերյալ բանակցությունները վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր